ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՌԴ-ն խլեց արցախյան հաղթանակը, Արևմուտքը՝ արցախյան «պարտությունը»

ՌԴ-ն խլեց արցախյան հաղթանակը, Արևմուտքը՝ արցախյան «պարտությունը»
17.06.2026 | 13:52

Արցախյան շարժումը հայ ժողովրդի հաղթանակն էր, սակայն հետո պիտի օգտագործվեր որպես տարածաշրջանում բալանսի պահպանման գործիք ՌԴ-ի կողմից։

Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում ՌԴ-ն փորձեց հավասարակշռել ուժերի բալանսը տարածաշրջանում, կարծելով, որ արցախյան վերջին պատերազմից հետո կարող է շարունակել իշխել Կովկասում իր խաղաղապահների միջոցով։

Արևմուտքն ավելի արագ գործեց. սկզբում «Պրահա», հետո՝ ԱՄՆ-Իրան հակամարտության հանգուցալուծում, «Զանգեզուրի միջանցքի» արևմտյան տարբերակ, և Կովկասում ուժային բալանսը փոխվեց հօգուտ Արևմուտքի։

Արցախյան կոնֆլիկտը որոշակիորեն հայանպաստ լուծում կարող էր ստանալ միայն 20-րդ դարի վերջում, սակայն հարց է ծագում, թե ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնը Հայաստանի քաղաքական դաշտին «չթույլատրեց» վերջնականապես և անշրջելիորեն լուծել կոնֆլիկտը, և ԼՏՊ-ն ու հայր Ալիևը չկնքեցին խաղաղության պայմանագիրը՝ բավարարվելով զինադադարով։

Խոսքն այս կամ այն ուժի վրա մեղքը բարդելու մասին չէ, այլ փաստի արձանագրումը, որ Հավաքական Արևմուտքի որդեգրած քաղաքականությունն ավելի պրագմատիկ էր։

Այլ հարց է, թե տնտեսական ինչ իրավիճակում կհայտնվի Հայաստանը, երբ հարցը հասնի ՌԴ-ի կենսական շահերի ոտնահարմանը (ռազմաբազա):

Ինչքան էլ, որ հարևան Վրաստանում կազմակերպվել է «Իվանիշվիլի» օպերացիա, այնուհանդերձ, երկաթուղային և շատ այլ հարցերի շուրջ հարևան Վրաստանը չի կարող շարժվել տարածաշրջանային քաղաքական վերադասավորումների տրամաբանությանը հակառակ։

Ռուս-ուկրաինական պատերազմը, փաստորեն, ՌԴ-ի համար արժեցավ մի ողջ Հարավային Կովկաս, որտեղ Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան ստացան իրենց բաժինը, իսկ բզկտված Հայաստանն արդեն կյանքի նշաններ է ցույց տալիս։

Եթե շարժվենք Լենին-Քեմալ տրամաբանությամբ, ապա կստացվեր հետևյալը՝ Ղարաբաղն Ադրբեջանին (թուրքական աշխարհին), Հայաստանը՝ ՌԴ-ին։

Հ.Գ. Հենց այս կոնտեքստում է, որ TRIPP-ով Հավաքական Արևմուտքը խլեց «արցախյան պարտությունը» ՌԴ-ից՝ հաստատելով տարածաշրջանում ուժերի նոր բալանս։

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 5222

Մեկնաբանություններ